2014

2014

ՀՀ Ազգային ժողովը ընդունեց Հայաստանի Հանրապետության Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները, որով Հայաստանի Հանրապետությունը հռչակեց ներառական կրթությունը, որպես յուրաքանչյուր երեխայի կրթության ապահովման երաշխիք: Սա պատմական որոշում է և Հույսի կամուրջը հպարտ է, որ կանգնած է եղել այս փոփոխությունների ակունքում:

Տարին պատմական եղավ Հույսի կամուրջի համար նաև մեկ այլ ձեռքբերմամբ՝ Հույսի կամուրջը արժանացավ Յունեսկոի միջազգային պատվավոր մրցանակին՝ ներառական կրթության խթանման համար:  Սա միջազգային ամենամեծ ճանաչումն է և «Հույսի կամուրջի» անունը գրանցվեց նաև միջազգային տարեգրության մեջ: