
2017
June 13, 2023
«Հույսի կամուրջը»՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, Տավուշի մարզի համընդհանուր ներառական կրթության փորձը ներդրվեց Լոռու մարզում: Մարզի 3 հատուկ դպրոցները դարձան մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ հանրակրթական դպրոցների համար։ Կազմակերպության «Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք» ծրագիրը Zero Project համաշխարհային ցանցի գնահատականով ճանաչվել է զբաղվածության ու միջմասնագիտական կրթության ոլորտի լավագույն ծրագրերից մեկը: