
2023-2027
«Հույսի կամուրջը» չի շեղվում դեռևս 27 տարի առաջ որդեգրած իր առաքելությունից և 2023-2027 թթ. ջանքերը շարունակելու են ուղղված լինել հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների իրացման համար անհրաժեշտ ներառական, արդար և իրավունքների վրա հիմնված օրենքների, ռազմավարությունների և գործընթացների ստեղծմանն ու բարելավմանը, դրական վերաբերմունքի ձևավորմանը Հայաստանում։
Մենք կոչ ենք անում բոլոր անհատներին և կազմակերպություններին աջակցել «Հույսի կամրջին»՝ հասնելու 2027 թվականի իր ռազմավարական տեսլականին: Ձեր աջակցությունը կօգնի մեզ վերափոխելու հաշմանդամություն ունեցող հազարավոր երեխաների և երիտասարդների կյանքը: Միասին թողնենք կայուն ազդեցություն և կերտենք ավելի անկախ և արժանապատիվ ապագա բոլորի համար:
Նվիրաբերե՛ք այսօր և դարձե՛ք փոփոխության մի մասը: