«Հույսի կամուրջը» ակտիվ մասնակցություն ունեցավ Երևանում Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանը բոլոր դպրոցներում։ Երևանի չորս  հատուկ դպրոցներ դարձան  մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ հանրակրթական դպրոցների համար։...

«Հույսի կամուրջը»՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, Տավուշի մարզի համընդհանուր ներառական կրթության փորձը ներդրվեց Լոռու մարզում: Մարզի 3 հատուկ դպրոցները դարձան  մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ հանրակրթական դպրոցների համար։ Կազմակերպության «Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք» ծրագիրը Zero Project համաշխարհային ցանցի գնահատականով ճանաչվել է զբաղվածության ու միջմասնագիտական կրթության ոլորտի լավագույն ծրագրերից մեկը:...

Տարին մի նոր միջազգային ճանաչում բերեց «Հույսի կամուրջին»: Հույսի կամուրջի «Դեպի ներառական որակյալ կրթություն բոլորի համար» ռազմավարական ծրագիրը արժանացավ միջազգային Zero Project մրցանակին՝ որպես ընդօրինակելի մոդել աշխարհի շատ երկրների համար:...

«Հույսի կամուրջը» ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Տավուշի մարզի համընդհանուր ներառական կրթության փորձը ներդրվեց Սյունիքի մարզում: Մարզի հատուկ դպրոցները վերակազմակերպվել են մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների։ 78 հաշմանդամություն ունեցող երեխաներ այլևս չեն ապրում հաստատությունում, նրանք իրենց ընտանիքներում են և հաճախում են սովորական դպրոցներ:...

ՀՀ Ազգային ժողովը ընդունեց Հայաստանի Հանրապետության Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները, որով Հայաստանի Հանրապետությունը հռչակեց ներառական կրթությունը, որպես յուրաքանչյուր երեխայի կրթության ապահովման երաշխիք: Սա պատմական որոշում է և Հույսի կամուրջը հպարտ է, որ կանգնած է եղել այս փոփոխությունների ակունքում: Տարին պատմական եղավ Հույսի կամուրջի համար նաև մեկ այլ ձեռքբերմամբ՝ Հույսի կամուրջը արժանացավ Յունեսկոի միջազգային պատվավոր մրցանակին՝ ներառական...

Հույսի կամուրջի անմիջական աջակցությամբ ստեղծվեցին 4 նոր հասարակական կազմակերպություններ՝ «Մենք կարող ենք» և «Լռության ձայն» հասարակական կազմակերպությունները Երևան քաղաքում, «Սպիտակ բազե» հասարակական կազմակերպությունը Սպիտակում և «Հավասար հնարավորություններ և հավասար իրավունքներ» հասարակական կազմակերպությունը Վանաձորում: Այս կազմակերպություններն այսօր ոլորտի ամենաակտիվ գործունեություն ծավալող կազմակերպություններից են:...