Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի բոլոր մանկավարժական ֆակուլտետներում  ներդրվեցին և մինչ օրս դասավանդվում են 4 նոր դասընթացներ՝ ներառական կրթության թեմաներով:...

Տավուշի մարզի շուրջ 28000 մարդկանց շրջանում իրականացվեց ուսումնասիրություն, որով սկիզբ դրվեց Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումներին՝ հիմնված Առողջապահության Համաշխարհային կազմակերպության «Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման» մոտեցումների և սկզբունքների վրա:...

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Տավուշի մարզպետարանի  հետ համատեղ Տավուշի մարզի բոլոր 77 հիմնական դպրոցներում փորձարկվեց  համընդհանուր ներառական կրթության մոդելը, որը հիմք դարձավ այսօր արդեն ընթացող կրթության քաղաքականության և օրենսդրական մի շարք լուրջ բարեփոխումների, որոնց միջոցով Հայաստանի Հանրապետության հանրակրթության ոլորտը  անցում կատարեց համընդհանուր ներառական կրթության համակարգին:...

Ներդրվեց ներառական արհեստագործական կրթության առաջին փորձը Երևանի պետական հումանիտար քոլեջում և Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրում, ուր մասնագիտական կրթություն ստացան նաև ընտանեկան տիպի հաստատության՝ Ջերմիկ անկյան, 13 երիտասարդ բնակիչները:...

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վստահեց Տավուշի մարզում գործող Հույսի կամուրջի 4 կենտրոններին և պատվիրակեց մարզի խոցելի խմբերի երեխաներին և ընտանիքներին աջակցություն տրամադրելու ծառայությունների փաթեթը: Մինչ օրս այդ ծառայություններից օգտվել են հազարից ավել երեխաներ և ընտանիքներ:...

Տավուշի մարզի Բերքաբեր, Գանձաքար, Ազատամուտ, Այգեհովիտ, Սևքար, Աչաջուր, Խաշթառակ, Գետահովիտ, Ծաղկավան և Վազաշեն, Սարի գյուղ, Նորաշեն, Չինարի գյուղերում ստեղծվեցին երեխաների և ընտանիքների աջակցության համայնքային կենտրոններ:...